Բաժիններ՝

Հայաստանի բանկերի միությունը նոր նախագահ ունի

Օրերս Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի նիստում միաձայն ՀԲՄ նախագահ է ընտրվել «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը՝ փոխարինելով «Արարատբանկի» վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանին: Վերջինս ՀԲՄ նախագահ էր 2011թ-ից։
Սամվել Ճզմաչյանը նախկինում ևս (2003 -2006 թվականներին) ղեկավարել է Հայաստանի բանկերի միությունը: Շուրջ 20 տարի Ս. Ճզմաչյանը ղեկավարում է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն:

Նշենք, որ Հայաստանի բանկերի միությունը հիմնադրվել է 1995 թ.-ի հուլիսի 27-ին բանկերի շահերի պաշտպանության նպատակով: Հայաստանի տարածքում գործող 22 առևտրային բանկերից 21-ը ՀԲՄ անդամ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031