Գերմանիան նոր վարկեր կհատկացնի Հայաստանին
Գերմանիան Հայաստանին կհատկացնի մինչև 750 հազ. եվրո գումարի չափով ֆինանսական օժանդակություն` «Կայուն տնտեսական զարգացում առաջնահերթ ոլորտում» ծրագրի իրականացման և համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար։ 2 մլն եվրո գումարի չափով ֆինանսական օժանդակություն կհատկացվի «Վերականգնվող էներգակիրների աջակցություն III» ծրագրի իրականացման և համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար։ Բացի այդ, մինչև 1.5 մլն գումարի չափով ֆինանսական օժանդակություն կհատկացվի նաև «Համայնքային ենթակառուցվածքներ II, 2-րդ փուլ» ծրագրի իրականացման և համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար: Այս նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկա նիստում հավանություն տալ ՀՀ ևԳԴՀ կառավարությունների միջև անցած տարի կնքված ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Վարկերը կտրամադրի Վերականգնման վարկերի բանկը (KfW):
Բացի այդ՝ ԳԴՀ կառավարությունը հայկական կողմին հնարավորություն է ընձեռում ստանալ արտոնյալ վարկեր, որոնք տրամադրվում են զարգացման բնագավառում համագործակցության շրջանակում. մինչև 15 մլն եվրո գումարի չափով` «Գերմանահայկական ֆոնդ (ԳՀՖ/ DAF). ծրագիր` «Կայուն տնտեսական զարգացում» առաջնային ոլորտում» ծրագրի համար, մինչև 75 մլն եվրո գումարի չափով` «Հոսանքահաղորդման բաց ծրագիր (Հայաստան – Վրաստան հոսանքահաղորդիչ ուղի/ բարձրավոլտ էլեկտրակայաններ)» ծրագրի համար, և մինչև 18.5 մլն եվրո գումարի չափով` «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում, 1-ին փուլ» ծրագրի համար: