Բաժիններ՝

Սիրիայում ծանր վիրավորվել է «մարդակեր-զինյալը»

ANNA news լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր քաղաքի համար մղվող մարտերի ընթացքում ծանր վիրավորների թվում է հայտնվել նաև «մարդակեր-զինյալ» Խալիդ Ալ-Համադը, ով հայտնի է «Աբու Սակար» մականվամբ:

Նա լայն ճանաչում ստացավ You Tube վիդեոհոսթինգում հայտնված մի տեսանյութից հետո, որտեղ նա դանակով կտրում և հանում է սիրիացի սպանված զինվորի սիրտը և սկսում է ուտել այն, ինչը ցնցել էր անգամ սիրիացի զինյալներին աջակցող ԱՄՆ-ի իշխանություններին: Այժմ նա ծանր վիրավորվել է ստորին վերջույթների շրջանում և հայտնվել է ոտքը կորցնելու վտանգի տակ:

Նրա հետ միասին սպանվել և վիրավորվել են «Ալ-Ֆարուկ» բրիգադի բազմաթիվ զինյալներ, այդ թվում նա դաշտային հրամանատար Բիլյալ Իդրիսը, ով հայտնի էր «Երկրորդ Բեն Լադեն» մականվամբ: Խալիդ Ալ-Համադը հանդիսանում է իսլամիստների ամենամարտունակ և միաժամանակ ամենադաժան ստորաբաժանումներից մեկի՝ «Քաթաիբ Ալ-Ֆարուկ»-ի հիմնադիրը:

Այն 2012 թվականի սկզբին Կատարի ու Սաուդյան Արաբիայի աջակցությամբ ստեղծվել է Հոմս նահանգում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս