Բաժիններ՝

Պան Գի Մունը «Հզբոլլահին» կոչ է արել չմիջամտել Սիրիայի հակամարտությանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը կոչ է արել չմիջամտել Սիրիական հակամարտությանը, որն ընթանում է արդեն իսկ ավելի քան երկու տարի:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկան. «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգ է հայտնի դարձած այն փաստերից, որ «Հզբոլլահը» մասնակցում է Սիրիայի մարտերին:

Նա նաև մտահոգ է Լիբանանում հակամարտության տարածման ռիսկից, ուր վերջին շաբաթվա ընթացքում նկատվում է լարվածության սրում: Պան Գի Մունը քանիցս կոչ է արել հարգել տարածաշրջանի բոլոր երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Բացի այս, Պան Գի Մունը Լիբանանի բոլոր առաջնորդներին կոչ է արել պահպանել Լիբանանը Սիրիական հակամարտությունից հեռու պահելու պարտավորությունը:

Հիշեցնենք, որ «Հզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը նախորդ շաբաթ առաջին անգամ հրապարակավ խոսոտվանել էր, որ «Հզբոլլահի» զինյալները Բաշար Ասադի զորքերի կողմից մարտնչում են Սիրիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս