Բաժիններ՝

Փարիզում միասեռ ամուսնությունների դեմ բողոքի ակցիային մասնակցել է 150.000 մարդ (տեսանյութ)

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Փարիզում անցկացվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ միասեռականների ամուսնությունների ու նրանց կողմից երեխաների որդեգրման օրինականացման:

Ֆրանսիական ոստիկանության հաղորդմամբ՝ մայիսի 18-ին հաստատված այդ օրենքի դեմ բողոքելու համար Փարիզի փողոցներ էր դուրս եկել մինչև 150.000 մարդ: Միևնույն ժամանակ ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ ակցիային մասնակցել է գրեթե մեկ միլիոն մարդ:

Ցուցարարների հիմնական մասը կենտրոնացած է եղել Փարիզի կենտրոնում: Այստեղ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև: Ձերբակալվել է ավելի քան 350 մարդ: Կա 36 տուժած: Փարիզում կարգուկանոնն ապահովել է մոտ 4500 ոստիկան:

Ոստիկանությունն ընդգծել է, որ բոլոր ձերբակալվածներն իրենց հետ ունեցել են «կասկածելի» առարկաներ և նախկինում էլ են իրենց ագրեսիվ պահվածքի համար հայտնվել ոստիկանության տեսադաշտում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան մայիսի 18-ին դարձավ աշխարհի 14-րդ երկիրը, ուր օրինականացված են միասեռ ամուսնություններն ու միասեռականների կողմից երեխաներ որդեգրելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս