Սիրիայի համար դու ահաբեկիչների առաջնորդ ես. Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Սիրիայի հանդեպ վարչապետ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականությունը:

Քըլըչդարօղլուն, մասնավորապես, հայտարարել է, որ Էրդողանը Սիրիայի ահաբեկիչների առաջնորդն է: «Դու այն մարդն ես, ով աճեցրել և տվյալ տարածաշրջան ես ուղարկել ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ռեջեփ Թայյիփ Էրդողա՛ն, դու սիրիացիների աչքում ահաբեկիչների առաջնորդ ես: Ես գիտեմ, որ դու ինձ կասես «Ես քեզ դատի կտամ»: Դու տղարմարդ չես, եթե չանես դա: Թող գան քո դատավորներն ու դատախազները: Ես չեմ շեղվի իմ ընտրած ուղուց»:

Նշվում է, որ մայիսի 25-ին Էրդողանն այցելել է Հաթայ նահանգ, ուր հանդիպել է մայիսի 11-ին Ռեյհանլըում գրանցված պայթյունների հետևանքով տուժածների հետ: Այստեղ նա ընդգծել է, որ Ռեյհանլըն ընդունել է 25.000 սիրիացի փախստականի և հույս է հայտնել, որ քաղաքը հետագայում նույնպես կընդունի նրանց:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը դատական հայց էր ներկայացրել Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ պահանջելով 1 միլիոն լիրա փոխհատուցում:

Տեսանյութեր

Լրահոս