Բաժիններ՝

Էրդողանը դատական հայց է ներկայացրել Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ:

Որպես դատական հայց ներկայացնելու պատճառ է նշվում Քըլըչդարօղլուի կողմից Էրդողանին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ համեմատելը: Իր հայցում Էրդողանը պահանջում է 1 միլիոն լիրա (1 դոլարը հավասար է 1.85 լիրա) փոխհատուցում՝ իրեն բարոյական վնաս պատճառելու համար:

Էրդողանի փաստաբանները դատարան դիմեցին այն բանից հետո, ինչ Քըլըչդարօղլուն Ռեյհանլըում իրականացված ահաբեկչության հետևանքով 51 քաղաքացիների զոհվելու պատասխանատվությունը դրեց Էրդողանի վրա, ինչպես նաև հայտարարեց, որ Էրդողանը քիչ բանով է տարբերվում Ասադից և վերջինիս նման վարում է հակաժողովրդավարական քաղաքականություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031