
Իրանը պատրաստ է միջնորդական առաքելությամբ հանդես գալ Թուրքիայի ու Սիրիայի միջև

Թուրքական Cumhuriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիկդելին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է միջնորդական առաքելությամբ հանդես գալ Թուրքիայի ու Սիրիայի միջև.
«Թուրքիայի ու Սիրիայի միջև երկխոսությունը կկանգնեցնի Սիրիայում արյունահեղությունը: Թուրքիան կարևոր դեր է խաղում թե՛ Սիրիայի, թե՛ ողջ տարածաշրջանի համար: Նախկինում Թուրքիան լավ հարաբերությունների մեջ էր Բաշար Ասադի կառավարության հետ:
Այժմ էլ նա լավ կապերի մեջ է սիրիական ընդդիմության հետ: Դա նրա ամենամեծ առավելությունն է: Թուրքիան կարող է վեսրտին լավ հարաբերություններ հաստատել Սիրիայի կառավարության հետ: Նա ցանկանում է այս խնդրի անհապաղ լուծում, Իրանը նույնպես դա շատ է ցանկանում:
Այդ քայլը կօգնի կանգնեցնել արյունահեղությունը: Անկարայի ու Դամասկոսի միջև վերստին ստեղծված հարաբերություններ կօգնեն խնդրի լուծմանը: Անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է միջնորդ հանդիսանալ տվյալ հարցում, քանի որ չկա որևէ խոչընդոտ՝ Թուրքիայի ու Սիրիայի միջև կապերի հաստատման համար»: