
Թուրք գործարարներին թույլատրվել է արտասահմանում ունեցած ակտիվները տեղափոխել երկիր

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ թուրք ձեռնարկատերերը, որոնք ակտիվներ ունեն արտասահմանում և որոնք գրանցված չեն Թուրքիայում, կարող են իրենց ակտիվները բերել երկիր:
Համապատասխան որոշումը նախօրեին ընդունել է Թուրքիայի խորհրդարանը: Դրանով իսկ արտասահմանում կապիտալ ունեցող ձեռնարկատերերը կարող են գրանցել այն Թուրքիայում և ակտիվները բերել երկիր:
Բացի այդ, պետությունը երկիր բերվող ձեռնարկատերերի կապիտալը հարկելու է երկու տոկոսով: Տվյալ ձեռնարկատերերի հանդեպ չի ձեռնարկվի հետաքննություն, չեն հարուցվի քրեական գործեր:
Թուրքիան ակնկալում է, որ այդ որոշման արդյունքում երկրում կգրանցվի 25 միլիարդ դոլար կապիտալի ներհոսք: