Բաժիններ՝

Նյու Յորքում «վայրէջք է կատարել» Lego-ից պատրաստված վիթխարի տիեզերանավը

NBC News-ի փոխանցմամբ՝ «Աստեղային պատերազմներ» ֆիլմի վիթխարի «տիեզերանավը» երեկ հայտնվել է Նյու Յորքում: Այդ ֆիլմի X-Wing կործանիչի բացարձակ կրկնօրինակը հավաքվել է Lego-ի դետալների օգնությամբ:

Ընդհանուր առմամբ, դրա ստեղծման համար պահանջվել է ավելի քան 5.3 միլիոն դետալ: Մոդելի բարձրությունը կազմել է 3.3 մետր, երկարությունը՝ 13 մետր, թևերի բացվածքը՝ 13.4 մետր, իսկ քաշը՝ ավելի քան 20 կիլոգրամ:Ներկա դրությամբ այն երբևէ Lego-ից պատրաստված ամենախոշոր մոդելն է աշխարհում:

Ուշագրավ է, որ «տիեզերանավի» հավաքումը իրականացվել է ոչ թե ԱՄՆ-ում, այլ՝ Չեխիայում: 32 մարդուց բաղկացած թիմը 4 ամիս շուրջօրյա ռեժիմով աշխատել է դրա վրա, ինչի պատրաստումից հետո մոդելն ուղարկվել է Նյու Յորք:
Որպեսզի փոխադրման ժամանակ մոդելը չբաժանվի կտորներից, հավաքման ժամանակ նրա հիմքին հավելել են պողպատյա շրջանակ:

Նյու Յորքում այն դիտելու են եկել «Աստեղային պատերազմներ» ֆիլմի հազարավոր երկրպագուներ: Նրանք կարող են մինչև մայիսի 25-ը մուտք գործել նավի մեջ և լուսանկարվել: Դրանից հետո «տիեզերանավը» ուղարկվելու է Կալիֆոռնիայի Legoland պարկ:

1565413_20130524113951

1565414_20130524113951

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս