
Ադրբեջանն ու Թուրքմենստանն ունեն «Անդրկասպյան» խողովակաշարն անցկացնելու իրավունք. Մորնինգսթար

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքմենստանն ունեն «Անդրկասպյան» խողովակաշարը (Կասպից ծովի հատակով) անցկացնելու իրավունք, և ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ համաձայն է դրա հետ:
Այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը. «ԱՄՆ-ի դիրքորոշումը կայանում է նրանում, որ եթե կողմերը հասնեն համաձայնության, ապա այդ խողովակաշարի անցկացման հարցում չի առաջանա որևէ խոչընդոտ:
Սակայն այդ հարցում յուրաքանչյուր երկիր պետք է իր համար հստակեցնի տվյալ ուղղությամբ ձեռնարկվող յուրաքանչյուր քայլի քաղաքական հետևանքները: Այդ խողովակաշարը պետք է անվտանգ լինի բնապահպանական տեսանկյունից: Կասպիցում սահմանների հստակեցման հարցում անհրաժեշտ է փոխզիջում»: