
Ադրբեջանը կդառնա՞ ՎՏԲ բանկի բաժնետեր

Աշխարհի խոշորագույն սուվերեն հիմնադրամը՝ նորվեգական գլոբալ կենսաթոշակային հիմնադրամը և Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը մտադիր են շուրջ 1 միլիարդ դոլար ներդնել ВТБ բանկի բաժնետոմսերում։ Նրանցից յուրաքանչյուրը մտադիր է ներդնել շուրջ 500 միլիոն դոլար։
Նորվեգիան արդեն իսկ ռուսաստանյան այս բանկի 0.21%-ի բաժնետեր է։
Եվս 1 միլիարդ դոլարի բաժնետոմսեր է ցանկանում գնել նաև Քաթարի Qatar Investment Authority սուվերեն հիմնադրամը։ Նշենք, որ Քաթարը արշավ է սկսել՝ համաշխարհային բանկային համակարգում իր ազդեցությունն ուժեղացնելու ուղղությամբ։
ВТБ բանկը մտադիր է բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում ստանալ 3.2 միլիարդ դոլար։ Քաթարի մասնաբաժինը այսպիսով կարող է կազմել 5%։