Եթե ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանն ավելի հաճախ մասնակցեր ԱԱԽ նիստերին…

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ըստ aravot.am-ի՝  լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցը գնահատել է հավասարակշռված, կոռեկտ շեշտադրումներով, որը զերծ է ծայրահեղ գնահատականներից:

Անդրադառնալով Ծառուկյանի այն մտքին, թե իր համար տեսանելի չեն, թե Հայաստանի համար կարևոր հարցերը որտեղ են լուծվում` իշխանական միջանցքներում, կուսակցական համաժողովներում, թե այլ տեղ, Շարմազանովը իր գործընկերոջը մի խորհուրդ ուներ ընդամենը: «Իմ հարգարժան գործընկերը եթե ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանն ավելի հաճախ հաճախեր ու մասնակցեր ազգային անվտանգության խորհրդի նիստերին, ապա նման հարց չէր ունենա»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: ԲՀԿ առաջնորդի խոսքով, քանի որ ԲՀԿ-ն այլևս կառավարության մաս չէ, ուստի պատասխանատվություն չունի այս կառավարության գործունեության համար:

Ըստ ՀՀԿ-ական ԱԺ փոխնախագահի՝ այս դեպքում ավելի ազնիվ կլիներ, որ հրաժարական տային ոչ թե ԲՀԿ-ական նախարարները, փոխնախարարները, մարզպետները, այլ բոլոր նրանք, ոքվեր ԲՀԿ-ական են և աշխատում են պետական կառույցներում:

«Հիմա նրանց համար հստակ չէ` պատասխանատո՞ւ են արդյոք կառավարության համար»,- ասաց Շարմազանովը: Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի այն մտքին, թե հանդուրժողականություն չկա ընդդիմության եւ իշխանության միջև, Շարմազանովը ասաց, որ 2008թ. համեմատ դրական տեղաշարժեր կան: Գագիկ Ծառուկյանի գնահատմամբ, Հայաստանում բացակայում է դասական քաղաքականությունը:

Կարդացեք նաև

«Հայաստանում այն ժամանակ կձևավորվի դասական քաղաքականության մշակույթ, երբ քաղաքականությամբ զբաղվեն բացառապես քաղաքական գործիչները»,- եզրափակել է ԱԺ փոխնախագահը:

Տեսանյութեր

Լրահոս