Սիրիական բանակը վերահսկողության տակ է առել «ապստամբների մայրաքաղաքը» (տեսանյութ)
Al-Quds Al-Arabi թերթի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան սիրիական ավիացիան ռմբակոծության է ենթարկել Ալ-Քուսեյր քաղաքը, որը համարվում է «ապստամբների մայրաքաղաքը»: Միաժամանակ, քաղաքը ենթարկվել է հրետակոծության:
Ալ-Կուսեյրի վրա հարձակումը սկսվել է երեկ առավոտյան: Այսօր ժամը 12.00-ին Ասադի զորքերը հայտնել են, որ սիրիական բանակի վերահսկողության տակ է հայտնվել քաղաքի երեք քառորդը: Ալ-Կուսեյրի քաղաքապետարանի վրա ծածանվում է սիրիական բանակի դրոշը: Զինյալները գտնվում են մի շարք «կաթսաներում»:
Նրանք պնդում են, որ ալ-Կուսեյրը, որն առանցքային դեր է խաղում ապստամբներին զենք մատակարարելու գործընթացում, պետք է դառնա «Ջեբհաթ ան-Նուսրայի» գերեզմանոց: Սիրիական բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ պետք է լավ նորությունների սպասել առաջիկա երկու օրում, ինչից հետո բանակը մտադիր է զբաղվել Հալեպի, Դարաայի ու Հոմսի հարցերով: