Բաժիններ՝

Դոլարն այս շաբաթ կշարունակի թանկանալ. FOREX Club

Անցած շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայում աճել է 0.18%-ով՝ կազմելով 417.24 դրամ: Շաբաթվա ընթացքում գործարքների ծավալը կազմել է 12.8 մլն դոլար, ինչը 85.51%-ով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից, թեև տոների պատճառով շուկայում 4 օր գործարք չի եղել:

Այս շաբաթ ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճը կշարունակվի: Ինչպես 168.am-ին հայտնեց FOREX Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը, ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքի համար հաղթահարման շեմ կլինի 420.0 դրամը, սակայն շաբաթվա վերջում ՀՀ դրամը, ամենայն հավանականությամբ, կկարողանա որոշ չափով վերականգնել դիրքերը, քանի որ շուկայի մի քանի խաղորդներ կփորձեն կայունացնել իրենց դիրքը, ինչպես նաև դրան կնպաստի ՀՀ Կենտրոնական բանկը:

ԱՄՆ դոլարի ուժեղացմանը կնպաստի նաև բիզնեսի և բնակչության կողմից դրա պահանջարկի ավելացումը: ԿԲ տեղեկատվության համաձայն, ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից անցած շաբաթ վաճառվել է 12,716 մլն դոլար, ինչը գրեթե 4 անգամ ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Մ.Վերդյանի գնահատականներով՝ այս շաբաթ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 415.0-421.0 դրամի միջակայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031