Մեծ Բրիտանիան իր առաջին տիեզերագնացին տիեզերք կուղարկի 2015 թվականին
BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան հայտնել է, որ պլանավորում է 2015 թվականին տիեզերք ուղարկել իր առաջին տիեզերագնացին: Կես տարով Միջազգային տիեզերակայան է ուղարկվելու մարտական ուղղաթիռի նախկին օդաչու, մայոր Թիմ Փիքը:
Վերջինս Միջազգային տիեզերակայանում պետք է իրականացնի գիտական մի շարք փորձարկումներ: Փիքի այդ առաքելությունը Լոնդոնի համար կարժենա 24 միլիոն դոլար: Իշխանությունները հայտնել են, որ այդ միջոցների վատնումը կհամարեն արդարացված, եթե Փիքի թռիչքը խթանի ճշգրիտ գիտությունների ու տիեզերքի հետազոտման հանդեպ դպրոցականների հետաքրքրությունը:
Թիմ Փիքը կհանդիսանա տիեզերքում Մեծ Բրիտանիայի առաջին ներկայացուցիչը: Բրիտանական ծագմամբ տիեզերագնացներն ավելի վաղ գտնվել են ուղեծրում՝ կա՛մ հանդիսանալով ԱՄՆ քաղաքացիներ, կա՛մ էլ թռչելով մասնավոր կարգով: