Ադրբեջանի ԱԳՆ-ը հերքել է ԿԺԴՀ-ից զենք գնելու մասին տեղեկատվությունը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը հերքել է ԿԺԴՀ-ից զենք գնելու մասին տեղեկատվությունը: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը.

«Այդօրինակ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Պետք է հետաքննվի այն հարցը, թե ինչպես է տվյալ տեղեկատվությունը տեղ գտել ՄԱԿ-ի զեկույցում»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի փորձագետների պատրաստած և ՄԱԿ ԱԽ-ի հանձնաժողովի նիստում քննարկված զեկույցում նշված է, որ Ադրբեջանը ԿԺԴՀ-ից գնել է «երկիր-օդ» դասի 70 զենիթային հրթիռ, որոնց նշանակման վայր հասնելը մնում է անհայտ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031