Բաժիններ՝

Արմավիրցիները կրկին փակել են ճանապարհը

Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած բնակիչները այսօր առավոտյան մի շարք գյուղերի բնակիչներ, որոնց բերքը տուժել էր օրեր առաջ տեղացած կարկուտից, նորից փակել են Երևան-Արմավիր ճանապարհը: Նրանք պահանջում են հանդիպում անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։

Նշենք նաև, որ ՀՀ Արմավիրի մարզպետի որոշմամբ ստեղծված «Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողը» մայիսի 12-ին տեղացած կարկուտից առավելագույնս տուժած մարզի 46 համայնքում ստեղծված հանձնաժողովներից ստացել և ամփոփել է կարկտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը և այսօր ներկայացրել հանրապետական հանձնաժողովի քննարկմանը:
Ըստ տեղեկանքի` տուժել են 46 համայնքների 12811 հողօգտագործողներ: Մարզպետարանի պաշտոնական կայքում զետեղված տեղեկանքի համաձայն վնասի աստիճանը կազմել է 50-100 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031