Իսրայելը կանխում և կանխելու է «Հզբոլլահի» ձեռքում Սիրիայից նորագույն զինատեսակների հայտնվելը. Նեթանյահու
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը գործում և շարունակելու է գործել, որ Սիրիայից ժամանակակից սպառազինությունը չհայտնվի լիբանանյան «Հզբոլլահ» շարժման զինյալների ձեռքը: Այս մասին երեկ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Նրա այս հայտարարությունը հնչեց Սիրիային ավիահարվածներ հասցնելու երկու շաբաթ անց, որում Դամասկոսը մեղադրեց Իսրայելին՝ նրան մեղադրելով զինված ընդդիմությանն աջակցելու մեջ և սպառնալով ձեռնարկել պատասխան գործողություններ:
Նեթանյահուն կառավարության շաբաթական նիստում հայտարարել է. «Իսրայելի կառավարությունը գործում է պատասխանատվությամբ, ամուր և կշռված՝ երաշխավորելու համար Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը և «Հզբոլլահի» ու ահաբեկչական կազմակերպությունների ձեռքում նորագույն զինատեսակների հայտնվելը կանխելու համար: Մենք շարունակելու ենք գործել Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով»:
Հիշեցնենք, որ որոշակի տվյալներով՝ Սիրիան արդեն իսկ սկսել է «Հզբոլլահին» նորագույն տեխնիկայի հատկացումը, ինչը պետք է փոխի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: