Բաժիններ՝

«Ուղղակի ապրել այս երկրում ու չօգտվել հնարավորություններից, կարծում եմ, առնվազն արհամարհանք է ճակատագրի տված նվերների հանդեպ»

«Յոգան՝ առանց բնության հետ գոնե մեկ-մեկ շփվելու, մի տեսակ ներամփոփ է դառնում: Այդ պատճառով էլ մենք կազմակերպում ենք արշավներ, որպեսզի դասերի ընթացքում մարմնի ու մտքի ստեղծած նախապայմանները, արդյունքները բնության մեջ երևան:

Մենք որոշեցինք մեր կազմակերպած յոգայի դասընթացների մասնակիցներին որքան հնարավոր է հաճախ տանել արշավների, որպեսզի իրենք իսկապես զգան, թե յոգան ինչ է»,- 168.am-ի հետ զրույցում ասում է Հիմալայան յոգայի կենտրոնի յոգայի մասնագետ Վահագն Վարդումյանը:

Վերջինս նշում է, որ արշավները կազմակերպում են դեպի Գառնու Ձոր. «Լողում ենք ձորում, որտեղ լողալը բավականին դժվար է, որովհետև ջուրն այնքան սառն է, որ մտնելիս վերջույթներդ սառում են: Բայց քանի որ մենք դասերի ժամանակ նաև շնչառական վարժություններ ենք կատարում, դրանք մարդու մեջ ներքին ուժեր են առաջացնում, և մարդը պատրաստ է լինում ջուրը մտնելուն: Մեզ հետ տանում ենք նաև բուսակերական սնունդ և այլն: Նշեմ նաև, որ մենք մեզ հատուկ շատ չենք գովազդում, որովհետև մարդկանց արշավների տանելը, հատկապես՝ ձոր, շատ պատասխանատու աշխատանք է»:

Մեր այն հարցին, թե առհասարակ բա՞ց, թե՞ փակ պայմաններում է արդյունավետ յոգա անելը, Վահագնը պատասխանեց. «Դրսում արած վարժությունները կարող են մի քանի անգամ ավելի էֆեկտիվ լինել, քան փակ տարածությունում արած վարժությունները: Յոգայի համար անհրաժեշտ պայմանները մեզ մոտ շատ լավն են: Ժայռերի ուժը բնության այն յուրօրինակ ուժերից է, որը յոգայի համար շատ կարևոր է և որը մի քանի անգամ ակտիվացնում է յոգայի արդյունավետությունը:

Կարդացեք նաև

Մեր ժայռերում յոգա անելն այնքան բարձր ազդեցություն կարող է ունենալ, որքան որ չի ունենա եվրոպական ցանկացած պահպանված երկրում արված վարժությունը: Ուղղակի ապրել այս երկրում ու չօգտվել հնարավորություններից, կարծում եմ, առնվազն արհամարհանք է ճակատագրի տված նվերների հանդեպ»:

Arshav (2)Arshav (3)Arshav (4)Arshav (5)Arshav (6)

Լուսանկարները` Գեորգի Կամոյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս