Գագիկ Բեգլարյան. Քեֆի օրը ես եմ որոշելու. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին հարցրինք, թե ինչո՞ւ չի մասնակցել Տարոն Մարգարյանի հաղթանակին «նվիրված», Կենտրոն թաղի` մի մասի կազմակերպած միջոցառմանը` քեֆին:
«Կենտրոնը դեռ միջոցառում չի արել, ինչպե՞ս մասնակցեի»: Չէ, Նուշիկյանի «բլոկն» արել է: «Էդպես չի կարող լինել, էդպես որ լիներ, 55 տեղամաս ունենք, եթե 55 տեղամասում շտաբները որոշեն, այսպես ասած, «հաց ուտել», կստացվի միջոցառո՞ւմ, Ձեր ասելով` քե՞ֆ»: Բա էսպես ո՞նց կլինի` առանց քեֆի: «Փարվանայում» եզրափակիչ քեֆն արդեն եղել է, մյուս վարչական շրջաններում արդեն եղել է, իսկ Կենտրոնն առանց քեֆի ո՞նց կլինի: «Օրը որոշելու եմ ես, հենց որոշեցի, ձեզ էլ կհրավիրենք»: Կարո՞ղ է չեք ուզում անել՝ էնքան էլ ուրախ չեք Տարոնի համար: «Չէ, ավելի ճոխ ենք անելու»,- հաստատակամ ասաց նախարարը»: