Բաժիններ՝

ՀՀ գինի ներմուծողները այսուհետ պարտավոր են մակնշել հնացման աստիճանը

Հայաստան գինի ներմուծողները այսուհետ պարտավոր կլինեն լրացուցիչ տեղեկատվություն ապահովել սպառողների համար՝ շշի կամ պիտակի վրա նշելով, թե այն քանի տարվա հնացման է։

Այսպես, ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ լրացումներ, որոնք թելադրված են «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով։ Կառավարությունը սահմանել է, որ գինեգործական և մի քանի այլ ապրանքախմբերի շարքը դասվող ապրանք ներմուծող կամ արտադրող անձինք պարտավոր են տվյալ ապրանքի շշի կամ այլ տարայի վրա մակնշել ապրանքի հնացման աստիճանը` ըստ տարիների։ Այսպիսով, կատարվում են կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության պահանջները, իսկ սպառողը հնարավորություն է ստանում տեղեկանալ, թե ինչ չափով է հնացել տվյալ ապրանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031