Էրդողանի ամերիկյան այցերից առաջ Թուրքիայում մշտապես պայթյուններ են գրանցվում. Hürriyet

Թուրքական Hürriyet թերթն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ ամեն անգամ, երբ Էրդողանը պետք է մեկնի ԱՄՆ, դրանից անմիջապես առաջ Թուրքիայում իրականացվում են ահաբեկչություններ, պայթյուններ:

Թերթն ընդգծել է, որ նմանատիպ դեպքեր Թուրքիայում գրանցվել են 2004 թվականի հունիսի 8-ին, 2009 թվականի դեկտեմբերի 7-ին, 2010 թվականի ապրիլի 13-ին, 2011 թվականի սեպտեմբերի 20-ին Էրդողանի կատարած ամերիկյան այցերից առաջ:

Պատմությունը կրկնվել է նաև նախորդ տարվա հունիսին, երբ Էրդողանը մեկնել էր Մեքսիկա՝ G-20-ի ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու համար, որի շրջանակներում նա պետք է հանդիպեր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Այս տարի էլ Էրդողանի ամերիկյան այցին նախորդեցին Ռեյհանլըի պայթյունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031