Թուրքիայում սիրիացի փախստականների քանակը հասել է 194.000-ի

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականների քանակը կազմում է 193.767 մարդ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի կառավարությանը կից Բնական աղետների ու արտակարգ իրավիճակների վերահսկման վարչությունը (AFAD):

Վերջինիս տվյալներով՝ ավելի քան երկու տարի Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով Թուրքիայում ապաստան է գտել 303.395 սիրիացի փախստական, որոնցից 109.628-ն արդեն իսկ վերադարձել է հայրենիք:

Տեսանյութեր

Լրահոս