Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը նույնպես մասնակցել են Աբովյանի եկեղեցու բացմանը (լուսանկարներ)
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր տեղի է ունենում Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը։ Եկեղեցին կառուցվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով։
Գ.Ծառուկյանը եկեղեցու բացմանը հրավիրել էր ՀՀ ներկա ու նախկին բոլոր նախագահներին։ Գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավերն ընդունել էին և մասնակցում էին արարողությանը, իսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ոչ։
Սակայն փոխարենը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում էին գտնվում նորաստեղծ ՀԱԿ կուսակցության ղեկավարները՝ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը։
Մանրամասները՝ լուսանկարներում
Լուսանկարները՝ 168.am-ի