Վաղը Ստամբուլում կհանդիպեն Քեթրին Էշթոնն ու Սաիդ Ջալիլին

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը հուսով է, որ մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններում ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը կպատասխանի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի արած առաջարկին:

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի նորանշանակ մամլո քարտուղար Աբբաս Արաղչին. «Թեհրանում ներկայումս սպասում են Էշթոնի պատասխանին: Ալմա Աթայում անցկացված բանակցությունների երկրորդ փուլում Իրանի արած առաջարկները եղել են շատ կառուցողական, հավասարակշռված ու համաչափ: Մենք հուսով ենք ստանալ դրական ու բարենպաստ պատասխան»:

Քեթրին Էշթոնը վաղը Ստամբուլում հանդիպելու է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031