Բաժիններ՝

Պետք չէ տուրք տալ Իրանի սադրանքներին. Օգտայ Ասադով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում շոշափվել է 1813 և 1828 թվականներին Ռուսաստանի ու Պարսկաստանի միջև կնքված Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի հարցը:

Վերջին շրջանում Իրանում սկսել են կոչեր հնչեցնել, թե այդ պայմանագրերը պետք է ճանաչել որպես ուժը կորցրած և պետք է վերադարձնել այդ պայմանագրերի շրջանակներում Իրանի կորցրած տարածքները, որոնք առնչվում են Ադրբեջանին:

Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում մի շարք պատգամավորներ առաջարկել են պատասխան տալ Թեհրանից հնչած կոչերին: Սակայն խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովը հայտարարել է, որ անիմաստ է տուրք տալ իրանական ԶԼՄ-ների սադրանքներին:

Պատգամավոր Օրուջն առաջարկել է անցկացնել միջոցառումների ցիկլ՝ կապված Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակի հետ: Սակայն նրա առաջարկն աջակցություն չի գտել մյուսների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս