Վրաստանն անպայմանորեն կարգավորելու է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները. Բիձինա Իվանիշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է, որ Վրաստանն անպայմանորեն կարգավորելու է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ չնայած նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ագրեսիային.

«Մենք անպայմանորեն կկարգավորենք Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ չնայած նրան, որ տվյալ ուղղությամբ յուրաքանչյուր հաջող քայլին հաջորդում է Սաակաշվիլիի ու ՄԱՇ-ի կողմից ագրեսիվ արձագանք:

Նրանք մեզ մեծապես վախեցնում են, սակայն մենք անպայմանորեն կարգավորելու ենք մեր մեծ հարևան Ռուսաստանի հետ հարաբերությունները: Դրա համար անհրաժեշտ են ճիշտ քայլեր, ճիշտ ղեկավարում և ճիշտ դիվանագիտություն: Մենք ձեզ ցույց կտանք, որ այդ ամենը հնարավոր է»:

Տեսանյութեր

Լրահոս