
Մայիսի 16-ին, 17-ին, 19-ին հնարավոր է կարկուտ

ՈՒշադրություն
Մայիսի 16-ին, 17-ին, 19-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՀՀ տարածքում՝
Մայիսի 15-ին և 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 16-ին, 17-ին, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին, 17-ին, 19-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 18-ին նույնքանով կբարձրանա:
Երևանում՝
Մայիսի 15-ին, 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հնարավոր է, 16-ին, 17-ին, 19-ին սպասվում կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:
Երևանի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.20C (1958 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 5.60C (1957 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 17.10C