Բաժիններ՝

Թուրք ինժեներները ստեղծել են անձնակազմ չունեցող ծովային փոխադրամիջոց

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Global Teknik կազմակերպության ինժեներները ստեղծել են թուրքական արտադրության առաջին ծովային փոխադրամիջոցը, որում բացակայում են մարդիկ: Դրա ստեղծման աշխատանքները տևել են 12 տարի:

Ծովային փոխադրամիջոցի նախագծումը, դիզայնն ու արտադրությունն ամբողջովին իրականացրել են թուրք մասնագետները: Նավի երկարությունը կազմում է 7 մետր, այն կարող է զարգացնել մինչև 30 հանգույց արագություն:

Դրա վրա կարող են տեղադրվել ռադար, հիդրոտեղորոշիչ սարք, ստորջրյա տեսախցիկ, ռոբոտի ձեռքեր: Դրանով իսկ այն միաժամանակ կարող է ստանալ և՛ հարձակողական, և՛ պաշտպանողական գործառույթներ: Նշվում է, որ մի շարք երկրներ արդեն իսկ հետաքրքրություն են ներկայացրել այս նավի նկատմամբ:

fft16_mf721588

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս