Բաժիններ՝

Ռուսական С-300 զենիթա-հրթիռային համալիրներն արդեն իսկ Սիրիայում են. World Net Daily

Ամերիկյան WND (World Net Daily) լրատվական կայքի փոխանցմամբ՝ ռուսական С-300 զենիթա-հրթիռային համալիրները նախորդ շաբաթ արդեն իսկ հասցվել են Սիրիա: Այս մասին հայտնել են արաբական հետախուզությունում եղած աղբյուրները:

Նշվում է, որ Իսրայելի հատուկ ծառայությունները չեն կարողացել ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը՝ սեփական տվյալների բացակայության պատճառով: Սրանից առաջ Իսրայելը տագնապ էր բարձրացրել՝ կապված Ռուսաստանի կողմից Սիրիային С-300 զենիթա-հրթիռային համալիրներ հատկացնելու հնարավորության հետ՝ այդ մասին իրազեկելով ԱՄՆ-ին:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է մոտ ժամանակներս ժամանել Ռուսաստան և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել տվյալ հարցը: Ռուսական Коммерсант թերթի տվյալներով, Պուտինի ու Նեթանյահուի միջև տվյալ հանդիպումը տեղի է ունենալու Սոչիում, մայիսի 14-ին:

Մինչ այդ նրանց միջև տեղի է ունեցել ծանր հեռախոսազրույց, որի ժամանակ Պուտինը հայտարարել է Սիրիային С-300 զենիթա-հրթիռային համալիրներ և Искандер հրթիռային համալիրներ՝ խոստանալով ոչ ոքի թույլ չտալ գահընկեց անել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Ի դեպ, ռուսական մամուլը Պուտինի ու Նեթանյահուի հետ այդ խոսակցությունը նմանեցրել է Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի միջև նախորդ տարի գրանցված խոսակցությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս