Բաժիններ՝

Ադրբեջանը հուսով է, որ սեփական արտադրության զինատեսակները կօգտագործվեն թուրքական բանակի կողմից

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում արտադրվող մի շարք զինատեսակներ կարող են հայտնվել թուրքական բանակի սպառազինությունում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:

Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղար Մուրադ Բայարի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Ստամբուլում անցկացված IDEF-2013 ռազմական ցուցահանդեսի շրջանակներում, քննարկվել է երկկողմանի համագործակցության զարգացման հարցը.

«Հանդիպման ժամանակ մենք քննարկել են թուրքական բանակի կողմից Ադրբեջանում արտադրվող մի շարք զինատեսակների օգտագործման հարցը: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս որոշակի քայլեր կձեռնարկվեն տվյալ ուղղությամբ»:

Նշվում է, որ ցուցահանդեսի ժամանակ ադրբեջանցի զինվորականները հետաքրքրություն են ցուցաբերել թուրքական արտադրության Т-129 АТАК ուղղաթիռի նկատմամբ:

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գնել է թուրքական արտադրության Т-129 АТАК տիպի 60 ուղղաթիռ, սակայն փետրվարի սկզբին դա հերքվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031