Բաժիններ՝

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քաղաքական ապաստան է որոնում. թուրքական մամուլ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քաղաքական ապաստան է որոնում: Այս մասին թերթին հայտնել են թուրքական դիվանագիտական աղբյուրները:

Վերջիններիս հաղորդմամբ՝ Ասադը սկսել է քաղաքական ապաստան որոնել Սիրիայում կառավարական զորքերի ու զինված ընդդիմության միջև շարունակվող կատաղի մարտերի ֆոնին:

Թերթն ընդգծել է, որ Անկարան տեղեկություններ ունի, թե Բաշար Ասադի կին Ասմա Ասադն արդեն իսկ լքել է երկիրը, իսկ անձամբ Բաշար Ասադը ներկայումս այնպիսի երկրի որոնումների մեջ է, ուր նա կարող է մեկնել:

Թերթը հայտնել է, որ Անկարան դեռ տվյալներ չունի այն երկրի մասին, ուր պատրաստվում է մեկնել Սիրիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հաստատել է, որ Ռուսաստանը Սիրիային հատկացնելու է C-300 համալիրներ: Բացի այդ, սիրիական ապստամբական ուժերի հրամանատար Սալիմ Իդրիսը խոստովանել էր, որ իր գլխավորած զորքերում տիրում է քաոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս