Մոսկվայում ավարտվել է Հաղթանակի օրվան նվիրված խոշոր զորահանդեսը (տեսանյութեր)
You Tube վիդեոհոսթինգում հայտնվել է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-ամյակի կապակցությամբ այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված խոշոր զորահանդեսի տեսանյութը:
Զորահանդեսն ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, իսկ ղեկավարել է Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը:
Ընդհանուր առմամբ, զորահանդեսին մասնակցել է 11.312 մարդ: Զորահանդեսում ներկայացվել է 101 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև Тополь-М և Искандер-М հրթիռային համալիրներ: Բացի այդ, զորահանդեսին մասնակցում է 68 մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ: