ԱՄՆ-ը մտադիր է 2014 թվականից հետո Աֆղանստանում իր վերահսկողության տակ թողնել 9 ռազմաբազա
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մինչև 2014 թվականի ավարտը պետք է Աֆղանստանից դուրս բերի իր զինվորական կոնտինգենտի հիմնական մասը:
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը մտադիր է իր վերահսկողության տակ թողնել այդ երկրում առկա 9 ռազմաբազա: Այս մասին Քաբուլի համալսարանում հայտարարել է Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը.
«Ամերիկացիները ցանկանում են իրենց վերահսկողության տակ թողնել Աֆղանստանում 9 բազա՝ Քաբուլում, Բագրամում, Մազարի-Շարիֆում, Ջալալաբադում, Գարդեզում, Կանդահարում, Հելմանդում ու Հերատում»:
Նշվում է, որ 2014 թվականից հետո ՆԱՏՕ-ն ռազմական գործողություններ չի անցկացնելու Աֆղանստանի տարածքում: 2014 թվականից հետո Աֆղանստանում կմնա ներկայիս մոտ 66.000 ամերիկացի զինծառայողից 3000-9000-ը: