Եվրահանձնաժողովը մտադիր է բանկերին պարտադրել հաշվեհամարներ բացել ԵՄ-ի բոլոր բնակիչների համար
Euro News-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը մտադիր է բանկերին պարտադրել ընթացիկ հաշվեհամարներ բացել ԵՄ-ի բոլոր բնակիչների համար: ԵՄ-ի բնակչի համար ավելի է դյուրանում բանկում հաշվեհամար բացելը, ցանկության դեպքում այն մեկ այլ բանկ փոխադրելը, ֆինանսական ծառայությունների համար իրենից որքան գումար վերցնելու մասին իմանալաը:
Այս ամենը հնարավոր է դառնում Եվրահանձնաժողովի մշակած նոր կանոններով: Այդ կանոնները դեռ պետք է հավանության արժանանան ԵՄ-ի անդամ երկրների կողմից: Եվրոպական սպառողների կազմակերպության ներկայացուցիչ Յոհաննես Կլյայսը հայտարարել է, որ իրենք ողջունում են Բրյուսելի այդ առաջարկները և հատկապես յուրաքանչյուր քաղաքացու համար հաշվեհամար բացելու կոչը.
«Այդ ամենը պետք էր վաղուց անել: Ցայժմ 58 միլիոն եվրոպացի կարողանում են օգտվել միայն կանխիկ գումարից: Նրանցից 25 միլիոնը երազում է ունենալ բանկային հաշվեհամար, սակայն նրանց թույլ չեն տալիս անել դա»: