 
                        Երևանի մանկատներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ
 
                                    Մայիսի 4-ին, ժամը 18.45-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Յաղուբյան փողոցի թիվ 13 հասցեում գտնվող «Մարի Իզմիրյանի» անվան մանկատանը հրդեհ է բռնկվել 1-ին հարկի սենյակներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ԱԻ արձագանքման խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        