Կանխվել է 37-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը
Մայիսի 3-ին, ժամը 22.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղու 1-ին շենքի թիվ 40 բնակարանի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը:
Ժամը 23.53-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը և ոստիկանության աշխատակիցների օգնությամբ կանխել` 1976թ. ծնված Ա. Ղազարյանի ինքնասպանության փորձը: