
Չինաստանում անորակ միս վաճառելու համար երեք ամսում ձերբակալվել է 904 մարդ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանում անորակ միս վաճառելու համար երեք ամսում ձերբակալվել է 904 մարդ: Ձերբակալվածները սովորաբար միսը վաճառելուց առաջ թրջել են այն՝ քաշն ավելացնելու համար:
Եղել են դեպքեր, երբ մսավաճառները, տավարի ու գառան մսի փոխարեն, վաճառել են առնետի և աղվեսի միս: Գրանցվել են նաև մսամթերքի մշակման ժամանակ քիմիկատների կիրառման և մսամթերքի պահպանման ժամկետի խախտման դեպքեր:
Մսի այդ կիսաֆաբրիկատների վաճառքը դրա պատրաստողներին բերել է ավելի քան 10 միլիոն յուրան (1.62 միլիոն դոլար): Հունվարից բացահայտվել է անորակ մսի վաճառքի 382 դեպք, առգրավվել է 20.000 տոննա արտադրանք: