Բաժիններ՝

Չենք պատրաստվում վաճառել Մխիթարյանին կամ ձեռք բերել Կվալյարելային. Լուչեսկու

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն TuttoJuve պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտնում է «Յուվենտուսի» հետաքրքրության շրջանակներում։

«Գիտենք, որ «Յուվենտուսին» դուր է գալիս Մխիթարյանը, սակայն չեմ կարծում, որ տեղափոխություն կլինի։ Չեմ կարծում, որ թուրինցիների ղեկավարությունը 30 մլն դոլար կծախսի նրան գնելու համար։ Բացի այդ՝ Մխիթարյանը յուրահատուկ խաղացող է, և մենք չենք պատրաստվում վաճառել նրան։

Նա փայլուն հարձակվող է, ով բազմաթիվ գնդակների հեղինակ է դառնում։ Նա շատ կարևոր է մեզ համար։

Չենք պատրաստվում ձեռք բերել Կվալյարելային, քանի որ կենտրոնացած ենք ավելի երիտասարդ ֆուտբոլիստներին ձեռք բերելու վրա։ Նա իսկապես ուժեղ խաղացող է, սակայն չեմ կածում, որ նա կցանկանար տեղափոխվել Ուկրաինա։ Այստեղ ամեն ինչ այլ  է»,- ասել է Լուչեսկուն։

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031