Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանություններին. Ժողովրդին չկերակրեք կեղծ թվերով, մանիպուլիացիաներով

Ժամը 18:00-ին Ազատության հրապարակում մեկնարկեց ԲՀԿ հանրահավաքը, որին ներկա է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հարց ուղղեց հանրահավաքի մասնակիցներին՝ արդյոք այսպե՞ս պետք է շարունակենք, այնուհետև իր հնչեցրած հարցին ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց՝ այսպես շարունակել չի կարելի:

Նա նշեց, որ Հայաստանը  կանգնած է վճռորոշ ժամանակի առջև: Նա մատնանշեց հրապարակված պաշտոնական արդյունքները, որ Հայաստանը յոթ տոկոսանոց տնտեսական աճ է գրանցել, ինչը, ըստ նրա,  նշանակում է, որ Հայաստանը աշխարհի ամենազարգացող երկրիների եռյակում է.

«Ինչպես է պատահում, որ զարգացող երկրից հայը արտագաղթում է ամեն օր, ամեն ժամ: Հայաստանից այս տարի ավելի շատ մարդ է արգաղաթել, քան անցյալ տարվա հետ հաեմատած: Արդյոք սա տնտեսագիատական խայտառակ նոնսենս չէ՞»:

Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց ձայն տալ իրենց, քանի որ, նրա հավաստմամբ, իրենք ունեն հնարավորություն նոր էջ բացելու: Նա հորդորեց իշխանություններին ժողովրդին չկերակրել կեղծ թվերով, մանիպուլիացիաներով, որոնց հետևանքը տասնյակ հազարավոր կոտրված ճակատագրերով մարդիկ են:

Տեսանյութեր

Լրահոս