Իրանը ցանկացած դեպքում աջակցելու է Սիրիային. Ալի Լարիջանի
Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Թեհրանում հանդիպել է իր սիրիացի գործընկեր Մուհամմադ Ջահադ Ալհամի հետ: Հանդիպման ժամանակ Լարիջանին ընդգծել է, որ Իրանը ցանկացած դեպքում աջակցելու է Սիրիային:
Լարիջանիի խոսքերով՝ Սիրիայի ներկայիս իրավիճակն առաջացել է միջազգային և տարածաշրջանի երկրների ճնշումների պատճառով: Նա հավելել է, որ իր հաստատակամության ու համառության շնորհիվ Սիրիայի կառավարությունն ու ժողովուրդը կունենան ուժի գերազանցություն:
Մոհամմադ Ջահադ Ալհամն իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրանին՝ դժվարին ժամանակներում Սիրիային աջակցելու համար: Նա ընդգծել է, որ Սիրիայի ժողովուրդն ու կառավարությունը պատրաստ են օգտագործել բոլոր հնարավորությունները՝ իրավիճակը կայունացնելու համար: