Բաժիններ՝

Ամեն ինչ դեռ առաջին խաղում էր որոշվել. Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակը (2։0)։

«Ամեն ինչ դեռ առաջին խաղում էր որոշվել, թեև այսօր մենք ապացուցեցինք՝ այն թիմն ենք, որը կարող էր խաղալ եզրափակիչում։ 2-րդ խաղի սկզբում մենք բաց թողեցինք մեր պահերը, չափազանց ուշ բացեցինք խաղի հաշիվը։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին այսպիսի ջերմ աջակցության համար։ Տխուր ենք, քանի որ սա մեր վերջին հանդիպումն էր այս մրցաշարում։ «Ռեալն» ապացուցեց, որ ավելի ուժեղ է մրցակցից, սակայն առաջին խաղի հաշիվը որոշիչ դարձավ», – պորտուգալացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031