
Ռուսաստանցիներն անցնում են գրոհի. Ուսմանովը դարձել է Apple-ի բաժնետեր

Ռուսաստանի ամենահարուստ գործարարը՝ Ալիշեր Ուսմանովը, 100 միլիոն դոլար է ներդրել Apple ընկերության բաժնետոմսերում։ Այս մասին գործարարը պատմել է Bloomberg գործակալությանը։
Գործարարը չի ասել, թե կոնկրետ երբ է ձեռբ բերել բաժնետոմսերը, սակայն նշել է, որ դրանց ձեռքբերման լավագույն շրջանը այն ժամանակ էր, երբ ընկերությունն իր արժեքից կորցրեց 100 միլիարդ դոլար։ Ուսմանովը նշել է, որ այժմ ինքը սպասում է Apple-ի կապիտալիզացիայի աճին։ «Ես վստահ եմ, որ Apple-ը ռշատ խոստումնալից ներդրում է առաջիկա երեք տարիների համար», — հայտարարել է միլիարդատերը։
Apple-ի բաժնետոմսերը վերջին շրջանում զգալիորեն արժեզրկվել են։ 2012 թվականի սեպտեմբերին 1 բաժնետոմսը վաճառվում էր 700 դոլարով։ Մինչդեռ այս տարվա ապրիլի կեսերին դրանց գինը նվազեց 400-ից ավելի ցածր։
Ապրիլի 29-ի բորսայական վաճառքների արդյունքում մեկ բաժնետոմսի գինը կազմել է 430 դոլար։