Երկրի ոստիկանապետին հաջողվում է ցուցարաններին ցրել ոչ թե ջրցան մեքենաներով կամ արցունքաբեր գազով, այլ շարժմանն առաջնորդած գործչի հետ աղոթելով ու սովորեցնելով նրան նորանոր աղոթքներ

«Եթե բանից բեխաբար մի զբոսաշրջիկ դատողություններ աներ Հայաստանի ներկա կառավարիչների մասին, նա կզարմանար ու եզրակացություններ կաներ, որ Հայաստանի ղեկավարները քրիստոնեական բարոյականության մարմնավորումն են կամ ազգապահպան հրեշտակներ»,- քիչ առաջ Ազատության հրապարակում՝ հանրահավաքի ժամանակ հայտարարել ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ «ոչ մի այլ երկրում գլխավոր ոստիկանապետը չի հրահանգում ոստիկանական բաժանմունքներում տեղադրել Տեր Հիսուս Քրիստոսի պատկերները, որ երկրի ոստիկանապետին հաջողվում է ցուցարաններին ցրել ոչ թե ջրցան  մեքենաներով կամ արցունքաբեր գազով, այլ շարժմանն առաջնորդած գործչի հետ աղոթելով ու սովորեցնելով նրան նորանոր աղոթքներ»:

Լևոն Զուրաբյանը նշեց, որ այդ զբոսաշրջիկը չի իմանա, որ «քրիստոնեական ոստիկանապետը», որը համակարգ է ղեկավարում՝ կեղծելով ցուցակները և այլն, դարձել է ժողովրդի «կամքի բռնաբարման, կեղծարարության գլխավոր գործիք»: Ըստ Լ.Զուրաբյանի՝ նույնքան զարմացած այդ զբոսաշրջիկը կհետևի նաև ՀՀԿ  հայրենասիրական քարոզաշրավին, որովհետև չգիտի, որ Հայաստանի ամենահայրենասիրական ուժը քաղաքապետ է առաջադրում մի մարդու, որն իր պաշոնավարման ըթնացքում ձեռք է բերել «արաբական շեյխին հարիր» ունեցվածք ու ձեռք բերածը ներկայացնել պաշոնական հայտարարագրերում:

«Դե շատ են սիրում ՀՀԿ տղաները մեր հայրենիքը, բայց հիմնականում գույքի տեսքով»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930