Բաժիններ՝

Դամասկոսում ուժգին պայթյուն է տեղի ունեցել Միգրացիոն ծառայության շենքի մոտ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ուժգին պայթյուն է որոտացել Դամասկոսի կենտրոնում՝ Մարջա առևտրային հրապարակում: Սիրիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 13 և վիրավորվել է 70 մարդ:

Տեղական թերթերի պնդմամբ՝ պայթեցվել է ՆԳՆ-ի «հին» շենքի մոտ կայանված, պայթուցիկով լեցուն մի ավտոմեքենա: Ներկայումս այդ շենքում գտնվում է Միգրացիոն ծառայությունը: Պայթյունից մի քանի մետր հեռավորության վրա գտնվում է Իրանական մշակութային կենտրոնը:

Պայթյունի հետևանքով վնասվել են մոտակա շինությունների ապակիները և տեղանքում կայանված ավտոմեքենաները: Նշվում է, որ պայթյունի վայրը գտնվել է Ռուսաստանի դեսպանատնից 600 մետր հեռավորության վրա: Դեռ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Սիրիայի իշխանությունները տեղի ունեցածի պատասխանատվությունը դրել են ապստամբների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս