Րաֆֆի Հովհաննիսյան. Մեկն ապրիլի 9-ին արյուն էր ուզում՝ չստացավ

«Մեկն ապրիլի 9-ին արյուն էր ուզում՝ չստացավ: Կարող է՝ ինչ-որ տեղ ապրիլի 9-ը լավ կազմակերպված չէր, բայց առաջին հերթին արյուն չեղավ»,- այսօր ասուլիսում  հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մեղավորությունը իմն է, որ եթե ես որևէ մեկին տպավորություն թողեցի, որ կարելի է մի քայլով իշխանափոխել, իմ սխալն է: Բայց մենք ցուց տվեցինք, որ սա անձնավորված պայքար չէ: Ով ուզում էր Հայաստանի  քրիստոսը, բուդան դառնալ՝ չստացավ: Ես պատաստ չէի հարյուր ցավակցական հեռագիր ուղարկել: Ես պատրաստ չէի ինձ ժառանգորդ հռչակել: Մենք գտնվում ենք ինքնատիպ հայաստանյան վիճակում, երբ մի օրով, մի ակնթարթով, մի փամփուշտով որևէ բան չի փոխվի, բայց ներքին համոզմունք ունեմ, որ հինգ տարի էլ սպասել չի լինի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ կա ժողովրդական ակնկալիք, որ առայժմ չարդարացվեց, իսկ թե ինչպե՞ս կլցվի այդ դատարկ տեղը, պատասխան չկա. «Այն խայտաբղետ է, և թող ոչ մեկ իր վրա չվերցնի պատասխանանելու իրավունքը»,- ասաց նա:
Ապրիլի 9-ին, նրա հավաստմամբ, ամեն մեկը տարբեր ակնկալիք ուներ՝ մեկը արյունի, մեկը բախման, մեկը շտաբի պետ դառնալու:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ այսուհետ ինքը կլինի «Բարև, Երևան» դաշինքի հավաքներում: Նա նշեց, որ «Բարև, Երևանը» միակ վերկուսակցական դաշինքն է, որն, ըստ նրա, հաջողություն է գրանցելու, ինչը առաջին հերթին, նրա խոսքով, լինելու  է ժողովրդի հաջողությունը.

«Երբ մենք ունենանք այնպիսի սահմանադրական իրավունք, որ երևանի քաղաքապետը ուղղակի ընտրության միջոցով ընդունվի՝ ես խնդիր չեմ ունենա քվես տալ Վահագն Խաչատրյանին, Արմեն Ռուստամյանին կամ ցակացած մեկին: Պայքարը հիմա ավելի լայն է, քան մեկի հոգի մեկ կուսակցություն: Բայց «Բարև, Երևանը» միակն է, որ վերկուսակցական է ու ես առանց վարանելու հավատում եմ դաշինքի հաղթանակին»:

Տեսանյութեր

Լրահոս