Նոր տեղեկություններ՝ ցրտահարության վնասների մասին

Ցրտահարությունից վնասվել են Հերհեր գյուղի ցանկատարածքները

Ապրիլի 25-ին, ժամը 12.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի ցանկատարածքները և պտղատու այգիները:

Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղվարչության պետը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության  ՃԿԿ պատասխանատու աշխատակիցը:

***

Ցրտահարությունից վնասվել են այգիներ

Ապրիլի 25-ին, ժամը 12.48-ին  տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Ամբերդ, Այգեշատ, Ծաղկունք, Ծիածան, Շահումյան, Արագած, Ծաղկալանջ, Հովտամեջ, Աղավնատուն, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս, Ակնալիճ, Արևաշատ, Խորոնկ, Արտիմետ, ք. էջմիածին, Դաշտ, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Գեղակերտ, Գրիբայեդով, Դողս, Այգեկ, Նորակերտ, Բաղրամյան, Մրգաստան և Առատաշեն գյուղերի բանջարանաբոստանային կուլտուրաների զգալի մասը և խաղողի այգիների մի մասը:

Կազմվել է հանձնաժողով վնասի չափերը պարզելու նպատակով:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՃԿԿ պատասխանատու աշխատակիցը:

ԱԻ նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930