Բաժիններ՝

ԱՄՆ ՄԶԳ «Գործընկերներ հանուն ֆինանսական կայունության» ծրագիրն ամփոփեց իր գործունեությունը Հայաստանում

Երևան, ՀՀ ԱՄՆ- Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերներ հանուն Ֆինանսական կայունության» (PFS) ծրագիրը ս.թ. ապրիլի 23-ին նշեց ծրագրի հաջող ավարտը Հայաստանում։ PFS ծրագիրը տարածաշրջանային եռամյա նախաձեռնություն էր (2010-2013թթ.), որի նպատակն է առճակատել վերջին տարիների գլոբալ ֆինանական ճգնաժամին և խթանել ֆինանսական ոլորտի կայունությունն ու զարգացումը Եվրոպայի և Եվրասիայի 12 գործընկեր պետություններում, այդ թվում` Հայաստանում։

Վերջին երեք տարիների ընթացքում ծրագիրը համագործակցել է ՀՀ կառավարության, ՀՀ կենտրոնական բանկի, մասնավոր հատվածի, բիզնես ասոցիացաների և ֆինանսական ոլորտի այլ շահագրգիռ կողմերի հետ` բարեփոխելու այն ընթացակարգերը, որոնք սահմանափակում են ձեռնարկությունների մրցունակությունը Հայատանում։ Ծրագիրը նաև օգնել է հետազոտել և փորձարկել նորարարական լուծումներ ուղղված ֆինանսական ոլորտի տարբեր հատվածներին։ PFS-ը աջակցել է ՀՀ կառավարությանը հիմնել Արտահանման վարկավորման գործակալությունը, աջակցել է ՀՀ կենտրոնական բանկին մշակելու Դիլիջանի հետազոտական և ուսումնական կենտրոնի հայեցակարգը, զարգացրել է ԿԲ-ի ճգնաժամային պատրաստվածության կարողությունները, ինչպես նաև օժանդակել է նախարարությանը բարելավել հաշվապահական և աուդիտորական ծառայությունների որակը։
PFS-ը աշխատել է մասնագիտական ասոցիացիաների հետ` նորացնելու ֆիանսական հաշվետվության ստանդարտները և հիմնելու էլեկտրոնային գրադարան` ֆինանսական ոլորտի մասնագետների համար։ PFS-ը նաև նպաստել է պետական և մասնավոր գործընկերների միջև երկխոսությանը` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական ծառայությունների հասանելիության խնդիրների լուծման նպատակով։
Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի բարձրաստիճան անձիք, մասնավոր հատվածի, մասնագիտական ասոցիացիաների և այլ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների անդամներ, որոնք զբաղվում են մասնավոր հատվածի մրցունակությանն ու կայուն տնտեսական աճին ուղղված ֆինանսական միջնորդությամբ։ PFS-ի Հայաստանյան համակարգողը ներկայացրեց ծրագրի նվաճումները, քաղված դասերը և ձեռնարկությունների մրցունակուըյունը խոչընդոտող հիմնական ֆինանսական մարտահրավերները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս