Բաժիններ՝

Քաղաքապետի վրա հարձակված տղամարդուն թիկնապահները դաժան ծեծի ենթարկեցին (տեսանյութ)

Արտառոց միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, երբ մի անծանոթ տղամարդ հարձակվել է Ստամբուլի Քարթալ թաղամասի ղեկավար Ալթընօք Օզի վրա: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես` «Հուռիեթ» պարբերականը և http://www.gazeteport.com.tr կայքը: Վերջինս գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Քարթալում մի մանկապարտեզի բացման արարողության ժամանակ, որին ներկա են գտնվել նաև Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն և նրա կինը: Քարթալի քաղաքապետի վրա հարձակված տղամարդուն Ալթընոք Օզի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել հենց մանկապարտեզի բակում` երեխաների աչքի առջև:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս